Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան

Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան
28.10.2020 | 21:27

Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի (SOHR) տվյալների համաձայն` Թուրքիայի կառավարության կողմից ևս 300 սիրիացի վարձկաններ են հավաքագրվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմում կռվելու համար, սակայն արդեն հավաքագրման դժվարություններ են առաջացել:

Վարձկանները դժվարությունների առջև են կանգնած Ադրբեջանում, չնայած որ գայթակղությունը մեծ է այնտեղ գնալու: Մարդու իրավունքների հետազոտական սիրիական կենտրոնը շարունակում է հետեւել թուրքական կառավարության կողմից վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան, որտեղ վերջին օրերին ևս 300 վարձկանների նոր խումբ է բերվել: Թուրքիան դժվարություններ ունի Լեռնային Ղարաբաղի պատերազմում նրանց ներգրավվելու առումով. գրոհայինների մեծ մասը հրաժարվում է կռվել, նրանք գիտակցում են, որ այնտեղ հայտնվելու են բարդ պայմաններում: Դա կապված է մարդկային մեծ կորուստների հետ, գրոհայիններից շատերը չեն իմացել, որ ադրբեջանական ուժերը շիա իսլամի կողմնակիցներ են՝ նշում է Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան է տեղափոխվել առնվազն 2350 վարձկաններ, 320-ը վերադարձել են, հրաժարվելով ամեն ինչից, այդ թվում ՝ աշխատավարձից:

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ